A
A
Կանխվել է 29-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 10-ին, ժամը 17:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անցել է Երևանի Կիևյան կամրջի ճաղավանդակի մյուս կողմը և սպառնում է ինքնասպան լինել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացու (ծնված 1991 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է տեղի ուժերով: