Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

4-ից մինչեւ 91-րդ, բայց ոչ… եռյակում

Սպորտ

Իրանական Մաշադ քաղաքում կայացած շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի 6 մասնակիցներից առավել հաջող հանդես եկավ գրոսմայտեր Արա Մինասյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ եւս չորս մասնակիցների հետ բաժանեց 4-8-րդ տեղերը: Արա Մինասյանն ընդամենը կես միավորով ետ մնաց առաջին եռյակից, այդ թվում մրցաշարի հաղթող, վրացի գրոսմայստեր Կոնստանտին Շանավայից:

Մեր շախմատիստներից երկրորդ արդյունքը ցույց տվեց Սուրեն Պողոսյանը` 8 միավոր, որն արդեն բաժանեց 9-13-րդ տեղերը: Գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը գրավեց 17-րդ տեղը (7,5 միավոր), Աղասի Ինանցը` 38-րդ (7), Վարուժան Բաբախանյանը` 60-րդ (6,5), Լեւոն Բաբուջյանը` 91-րդ (5,5):

Հիշեցնենք, որ մեր շախմատիստները մինչ այդ մասնակցել էին «Կասպիայի գավաթի» խաղարկությանը, եւ նույնպես համեստ տեղեր էին զբաղեցրել: