A
A
Կմրցեն նաեւ հաշմանդամները
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի համակարգող Վարդուհի Արամյանը «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց այն մասին, որ մեր հաշմանդամ լեռնադահուկորդները ներկայումս պատրաստվում են Հայաստանի առաջնությանը:
«Փետրվարի 8-ից մեր հաշմանդամ լեռնադահուկորդները ուումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում, իսկ մարտի 1-ին տեղի կունենա հանրապետական առաջնությունը: Մենք ամեն ինչ անում ենք մրցումներին հնարավորին շատ մարզիկ-մարզուհիներ ընդգրկելու համար: Առաջիկա առաջնությանը կմասնակցեն մոտ երկու տասնյակ լեռնադահուկորդներ»,-ասաց նա:
Ինչպես տեղեկացրեց Վարդուհի Արամյանը` իրենց հետ հավաքին մասնակցում են նաեւ մեր այն երկու լեռնադահուկորդները, որոնք մասնակցելու են Վանկուվերում կայանալիք պարալիմպական խաղերին: