Բացել լրահոսը Փակել լրահոսը
92359227_218470729412122_54048143330770944_n
A A
Բիզնես Հասարակություն

Նիհարեք տանը. Օնլայն մարզումների նոր մշակույթ' #FitNet (տեսանյութ)

Կարանտինի ընթացքում բոլորիս ցանկությունն այլևս իրականություն է։

Առաջին անգամ Հայաստանում  ներդրվել է գերժամանակակից  օնլայն հարթակ՝ #FitNet, որն առաջարկում է անհատական օնլայն մարզումներ ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում։

Նորարարական  #FitNet ծրագրի մեկնարկն արդեն տրված է ։ 

Fit 24 և InShape մարզասրահների նոր, ունիկալ պրոդուկտն առաջարկում է հատուկ ձեր կազմվածքին և խնդիրներին համապատասխան  ծրագրեր, պարբերաբար  խորհրդատվություն մարզիչների հետ և սննդակարգ, անհատական մարզիչ և երաշխավորված արդյունք արդեն 4-րդ դասից հետո։

Ինչու են շատերը խուսափում սիրողական  օնլայն մարզումներից՝ դրանք անհատականացված չեն, մարզիչը ոչինչ չգիտի իրեն միացող  մարզվողների մասին, վարժություններն ընտրված չեն հատուկ ձեզ համար և չեն լուծում անձամբ ձեր խնդիրները․․․ #FitNet -ում գտել են այս խնդիրների պատասխանները։ 

 #FitNet -ը հայ սպառողին  հնարավորություն է տալիս խորհրդատվություն ստանալ եվրոպայի բարձրակարգ  մարզիչներից կողմից, ինչպես նաև՝  անհատական մարզումների ծրագրեր՝  որակավորված էքսպերտներից։

«Աշխարհը փոխվում է, փոխվում ենք նաև մենք։

Ոչ միայն կարանտինային օրերին, այլև հետո՝ շատերը նախընտրելու են օնլայն մարզումներ ՝ապահովության, հարմարավետության, ժամանակը խնայելու համար։

Մենք, խորհրդակցելով մեր միջազգային գործընկերների հետ, ստեղծել ենք գերժամանակակից միջազգային հարթակ ՝ պրոֆեսիոնալ մարզումների ծրագիր՝ անհատական մոտեցմամբ»,-ասում է բրենդերի հիմնադիր Մարինա Անդրեասյանը։ ։

Ինչպես միջազգային, այնպես էլ  Հայաստանյան ֆիթնես շուկան տրանսֆորմացվում է,  օնլայն մարզումները  մեծ պահանջարկ են վայելում  և արագ զարգանում ։

Կարող ենք փաստել, որ #FitNet-ով Հայաստանում  ներդրվում է ֆիթնեսի նոր մշակույթ՝ օնլայն մարզումներ։

Հեռ․ 093 525552