Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աննա Հակոբյանը կմեկնի ԱՄՆ, այնուհետև Բրազիլիա և Արգենտինա
A A
Պաշտոնական

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ ամեն օր զգում են մեր կարիքը․ Աննա Հակոբյան (տեսանյութ)

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․

«Այս ծանր և անորոշ ժամանակահատվածում ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամը շարունակում է կատարել իր առաքելությունը։ Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող հարյուրավոր երեխաներ ամեն օր զգում են մեր կարիքը։

Ցավոք, նրանք չեն կարող սպասել մինչև մարդկությունը հաղթահարի համաճարակին։

Նրանց կյանքը կախված է տրամադրվող ամենօրյա դեղերից, բուժումից ու վիրահատական միջամտություններից։

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների կողքին կանգնած է ‹‹Ժպիտների քաղաք››-ը, որ հոգում է բուժման, դեղորայքի և սննդի ծախսերը։

Դարձե՛ք մեր ընկերը քաղցկեղի դեմ պայքարում։

Միասին կարող ենք կյանքեր փրկել։

Նվիրաբերեք այսօր՝ https://donate.cityofsmile.org/
#Cityofsmile #Changesomeoneslife #Fightcancer»։