Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

«Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետներում հանրային սննդի մատուցման գործընթացը կասեցվել է․ այսօրվանից միայն առաքում կանեն (տեսանյութ)

«Սննդի անվտանգության տեսչական մարմինը իրացման ցանցերին, հանրային սննդի օբյեկտներին  և սննդամթերքի արտադրություններին բաժանել է վարակի տարածումը նվազեցնելուն ուղղված ուղեցույցներ, որոնց կատարմանը տեսչական մարմինը հետամուտ է եղել»,-Կառավարությունում հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը:

Վերջինս հայտնեց, որ տեսչական մարմնի տեսուչներն այս ընթացքում այցելել են Երևան քաղաքի մոտ 500 և մարզերում սննդամթերքի իրացման մոտ 3600 կազամակերպություններ և արտադրություններ: Նրա խոսքով՝ հանձնարարվել է ավելի հաճախ կատարել ախտահանում, օդափոխում,  տեղադրել վարակազերզիչ նյութեր և օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման սրբիչներով, աշխատակցների համար սահմանել անձնական հիգենայի պահպանման կանոններ, բացառել խանութներում կուտակումները:

Տեսչական մարմնի ղեկավարը նաև հայտնեց, որ մասնագետները իրականացնում են շրջայցեր՝բացօթյա առևտուրը  բացառելու նպատակով:

«Մեյմանդարի շուկայում դիմակներ, ձեռնոցներ չունեցող 15 անձանց չի թույլատրվել իրականացնել սննդամթերքի վաճառք, հաջորդ օրը շուկայի ամբողջ տարածքում իրականացվել են ախտահանման աշխատանքեր»:

Տեղեկացրեց նաև, որ գյուղատնտեսական արտադրության 18 շուկաներում ևս իրականացվել են ստուգումներ, արձանագրվել է, որ մարզերում շուկաների մեծ մասը չի գործում, գործողների դեպքում էլ այցելուների քանակը էապես նվազել է:

Ավետիսյանն ընդգծեց նաև, որ ակտիվորեն վերահսկվելու են առցանց վաճառք իրականացնող կազմակերպությունները:

Մարզերում իրականացվող վերահսկողության վերաբերյալ հայտնեց, որ տեսչական մարմինի Գեղարքունիքի և Արագածոտնի մարզի ներկայացուցիչները այցելել են «Ծովագյուղ» և «Գնթունիք» սուպերմարկետներ և պարզել, որ այդ վայրերում հանրային սննդի մատուցման գործընթացը դադարեցված չէ, հանրային սննդի կազմակերպումը տեղում կասեցվել է, և այսօրվանից այդ ընկերությունները իրականացնում են միայն առաքում:

Հացի փաթեթավորման վերաբերյալ հարցադրմանն ի պատասխան, Ավետիսյանն ասաց, որ փաթեթավորման օրենսդրական պահանջ չկա, բայց շատ արտադրողներ տեսչական մարմնի հորդորներով հացը վաճառում են փաթեթավորված: 

Տեսչական մարմնի ղեկավարը հայտնեց, որ իրենց  աշխատակիցների թվում չկան վարակվածներ.

«Այն աշխատակիցները, ովքեր գտնվում են սահմաններում , բոլոր պաշտպանիչ միջոցներով ապհովված են, այդ թվում արտահագուստով: Այն տեսուչները, ովքեր ամենօրյա շրջայց են կատարում, կրում են դիմակներ ձեռնոցներ, ունեն ախտահանիչ նյութեր և բավարար պաշտպանված են»։

Ինչ վերաբերում է «DAROINK»-ում արձանագրված դեպքին, Ավետիսյանն ասաց, որ այցելել են արտադրամաս, պարզել են, որ վարկվածը մենեջեր է, և արտադրության աշխատակիցները շփում չեն ունեցել նրա հետ:

Ինչ վերաբերում է արձանգրված խախտումների դեպքում տեսչական մարմնի գործողություններին, տեսչական մարմնի ղեկավարն ասաց, որ միակ  տուգանքը, որ կիրառում են, գործունեության կասեցումն է, և այս ընթացքում մեկ դեպք է արձանագրվել, երբ գործունեությունը կասեցվել է: