Բացել լրահոսը Փակել լրահոսը
92130669_1085530501832086_64404842784751616_n
A A
Հասարակություն

Մոսկվայում մահացել է ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը, ում մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել

Մոսկվայում մահացել է հայտնի ֆիզիկոս, պրոֆեսոր Միշիկ Ղազարյանը, ում մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել, գրում է ВЕСТИ.ru-ն։ Նա 72 տարեկան էր։

Նշվում է, որ ավելի վաղ կորավիրուսից մահացել էր նաեւ նրա կինը՝ 69-ամյա Արփիկ Ասպարյանը, ով բժշկական գիտությունների դոկտոր էր։

Ամուսինները շաբաթներ առաջ թոքաբորբով հոսպիտալացվել էին Կոմունարկայի հիվանդանոց։

Միշիկ Ղազարյանը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր էր, Լեբեդեւի անվան Ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր: Գիտնականը զբաղվում էր լազերների հետազոտությամբ: