Բացել լրահոսը Փակել լրահոսը
Gyumri_hiv
A A
Հասարակություն

Էլեկտրահարություն Գյումրիում․ տուժողներից մեկը գտնվել է կլինիկական մահվան փուլում, նրան վերակենդանացրել են ․ Առավոտ

Մոտ երկու ժամ առաջ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխվել  էլեկտրահարված երկու տղամարդու։

Ինչպես Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանցից մեկին տեղափոխել են  ծանր վիճակում, գտնվել է կլինիկական մահվան փուլում, սակայն վերակենդանացրել են, նա հիմա վերակենդանացման բաժանմունքում է, արհեստական շնչառության սարք է միացրած։

Նրա ինքնությունը դեռ պարզված չէ, մյուսը՝  1994 թվականին ծնված երիտասարդ է, որի մոտ էլեկտրահարության հետքեր չեն եղել, սակայն գանգուղեղային փակ վնասվածք  է ստացել, սալջարդ, վերք գլխի շրջանում։ Նրանց հիվանդանոց են տեղափոխել  նույն վայրից՝ շինանյութերից մեկի խանութի դիմացից, նրանք, ըստ էության, բանվորներ են։