Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին2019 թվականի ընթացքում ավտոմեքենաների օտարման հարկվող գործարքներ իրականացրած ֆիզիկական անձինք տարեկան եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը պետք է ներկայացնեն էլեկտրոնային եղանակով:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է հայտարարագրման հետ կապված մնացած գործողությունները նույնպես կազմակերպել էլեկտրոնային եղանակով:
Հարկային մարմինը ավտոմեքենաներ օտարած ֆիզիկական անձանց տրամադրել է հարկ վճարողի հաշվառման համարներ:
Դրանք տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքէջում ➡️ https://petekamutner.am/Content.aspx?itn=tsInfTINProvided
☎️Քաղաքացիները կարող են զանգահարել ՊԵԿ՝ կատարված գործարքների մասով հաշվետվության լրացման ձևաչափը և վճարման ենթակա գումարի չափը ճշտելու համար:
?Այնուհետև մինչև պարտավորության վճարման վերջնաժամկետը՝ ապրիլի 20-ը անհրաժեշտ է փոխանցում կատարել միասնական հաշվին՝ 900008000490՝ փոխանցման փաստաթղթում պարտադիր նշելով հարկ վճարողի հաշվառման համարը: