Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_2421
A A
Հասարակություն

Ֆիզիկայի ինստիտուտի՝ ստեղծվող վառարանները կարող են օգտագործվել բուժաշխատողների արտահագուստն ախտահանելու համար

Հայտարարություն

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ), օգտագործելով իր գիտական ներուժը, ամեն ջանք կգործադրի՝ աջակցելու Հայաստանում կորոնավիրուսի համավարակի հաղթահարմանը։

Լաբորատորիան այժմ աշխատանքներ է տանում չորս ուղղությամբ․ մեծացնելով արտադրական հզորությունը և ներգրավելով հավելյալ մասնագետների՝ ավելացվել է թթվածնի արտադրությունը, ակտիվ աշխատանքներ են տարվում նաև շնչառական ռեսպիրատորներ, օզոնատորներ, ուլտրամանուշակագույն լամպեր ու վառարաններ պատրաստելու ուղղությամբ։

Շնչառական ռեսպիրատորների շնորհիվ ապահովվում է մարդու արհեստական շնչառությունը, ինչը համաճարակային այս իրավիճակում հատկապես կարևոր է թոքաբորբով հիվանդների համար:

Մյուս սարքը, որը դեռևս 90-ականներին Ֆիզիկայի ինստիտուտի գիտնականները մշակել ու արտոնագրել են, օզոնատորն է։ Հոսանքին միացված օզոնատորը, ըստ էության, վարակազերծում է օդը։ Օզոնն ինքնին վտանգավոր եռատոմ մոլեկուլ է, որը, սակայն, 30 րոպեում վերանում է՝ վերացնելով նաև մանրէներն ու վիրուսները։

Իսկ ուլտրամանուշակագույն լամպերն ու վառարանները կարող են օգտագործվել բուժաշխատողների պաշտպանական արտահագուստն ու դիմակները ախտահանելու համար։

Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հանրային կապերի և հաղորդակցության բաժին