Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արսեն Թորոսյան
A A
Քաղաքականություն

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ամբողջությամբ կդատարկվի՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Այսօր առավոտվա տվյալների համաձայն՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այս դեպքերի գերկաշիռ մեծամասնությունը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել, ոմանք կարանտինում են եղել։ «Իհարկե, կան նաև նոր դեպքեր՝ բերովի տարբեր երկրներից թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով։ Նրանց շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք այն բոլոր գործողությունները, որոնք մինչև հիմա արել ենք։ Այսինքն հաստատված դեպքերի հայտնի կոնտակտների մեկուսացում»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նախարարն ասաց, որ արդեն 16 հասատություններ կան, որտեղ պահվում են թե՛ դրական, բայց թեթև ձևերով պացիենտները և թե՛ այն քաղաքացիները, որոնք շփվել են հաստատված կոնտակտների հետ։ Այս պահի դրությամբ 9 բժշկական հիմնարկ զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսով վարակված պացիենտների բուժմամբ։ Դրանք են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը, Նորք Մարաշի Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սբ․Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի ԲԿ-ն , Գյումրու, Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի ԲԿ-ի առանձին մասնաշենքը։

«Հաշվի առնելով թվերի մեծացումը որոշում ենք կայացրել, որ Առողջապահության նախարարության ենթակայության ներք գտնվող հիվանդանոցը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն ևս պետք է զբաղվի այս խնդրով, որն այսօրվա ընթացքում ամբողջությամբ կդատարկվի և կգործի որպես միայն կորոնավիրուսի դեմ պայքարի հիվանդանոց՝ ունենալով ամենամեծ մահճակալային ֆոնդը»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ այդ հիվանդանոցի ռեանիմացիոն բաժանմունքի պացինետները կտեղափոխվեն այլ ԲԿ-ներ։

Մանրամասները՝ տեսանյութում։