Բացել լրահոսը Փակել լրահոսը
arianne-kaoili
A A
Հասարակություն

Երևանում տեղի է ունեցել Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի հոգեհանգիստը․ aravot.am

Այս պահին Երևանում տեղի է ունեցել գրոսմայստեր Լևոն Արոնյանի կնոջ՝ Արիաննե Կաոիլիի հոգեհանգիստը: Մասնակիցները փոքրաթիվ են, նրանց մեծամասնությունը դիմակներով է: Հոգեհանգստին մասնակցում են նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, իր տիկին Ռիտա Սարգսյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի 1-ին փոխնախագահ Սմբատ Լպուտյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավորներ:

Հիշեցնենք՝ Արիաննե Կաոիլին ավտովթարի էր ենթարկվել մարտի 15-ին Երևանում։ Իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը։ Վթ Մինչև մարտի 31-ը բժիշկները պայքարում էին Արիաննե Կաոիլիի կյանքը փրկելու համար, սակայն մարտի 31-ին Լևոն Արոնյանն իր թվիթերյան էջում տեղեկացրեց, որ կինը մահացել է:

Ավելին՝ այստեղ