Բացել լրահոսը Փակել լրահոսը
44104211_10156591203809647_3394873396369031168_o
A A
Հասարակություն

Որոշ քաղաքական գործիչներ շարունակում են անհիմն կերպով թիրախավորել պարետատան աշխատանքը․ Վ․ Հունանյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը ֆբ-ի իր էրում գրել է․

Համացանցում շրջանառվող ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարի վերաբերյալ ցանկանում ենք նշել, որ պարետի որոշմամբ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը։

Նշված լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում, իսկ ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։

Ցավոք, որոշ քաղաքական գործիչներ շարունակում են արտակարգ դրության պայմաններում անհիմն կերպով թիրախավորել պարետատան աշխատանքը՝ փորձելով այս պայմաններում ապակողմնորոշել հանրությանն ու քաղաքական դիվիդենտներ շահել։ Պարետատան հաստատակամությունն ազգաբնակչության անվտանգության ապահովման գործում ցույց է տալիս նաև այն, որ առաջին անգամ 39 տարիների ընթացքում դադարեցվել է մետրոյի շահագործումը:

Պարետատան բոլոր գործողություններն ուղղված են հանրային շահի ապահովմանը և ընդդիմության մեր գործընկերներին կոչ ենք անում աջակցել հանրային առողջության պահպանմանը միտված գործողություններին։