A
A
Արսեն Ներսիսյանը չհասավ եզրագծին
Աջակցիր «Ա1+»-ինՄեր մարզիկը տեղ չգրավեց հսկա ոլորովայրեջքի մրցումներում:
Ձմեռային օլիմպիական խաղերում մեր միակ լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը հսկա ոլորավայրեջքի առաջին մեկնարկի ժամանակ չկարողացավ հաղթահարել մրցատարածությունը եւ ժամանակից շուտ դուրս մնաց պայքարից: Այդպիսով, նա միացավ այն 10 լեռնադահուկորդներին (նրանց թվում է նաեւ հանրահայտ ամերիկացի Բոդի Միլերը), որոնք նույնպես չհասան եզրագծին:
Այսօր տեղի կունենան հսկա ոլորավայրեջքի կանանց մրցումները, որտեղ Հայաստանը կներկայացնի ամերիկահայ մարզուհի Անի-Մաթիլդա Սերեբրակյանը: Մեկնարկը պետք է տրվեր տեղի ժամանակով 10:00-ին, սակայն այն հնարավոր է մի քանի ժամով հետաձգվի, քանի որ մրցուղին դեռ լիարժեք պատրաստ վիճակում չէ: