Բացել լրահոսը Փակել լրահոսը
91985858_2365737387005054_7128991278603173888_n
A A
Պաշտոնական

Երևանի մետրոպոլիտենը փակ է

Երեւանի մետրոպոլիտենի մամուլի պատասխանատու Տաթեւ Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է․

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը ՓԱԿ է։ Հարգելի ընկերներ, պարետի հանձնարարականով, մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել է արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները:

Նոր որոշմամբ ՝ Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը՝ բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը:

Շարունակե'ք հետևել սահմանված կանոններին` պահպանելով ձեր, ձեր սիրելիների և ողջ հանրության առողջությունը»: