Բացել լրահոսը Փակել լրահոսը
91801010_2950953934960696_562535682350776320_n
A A
Հասարակություն

«Առանձնացվել են տարբեր վայրեր»․ մահճակալներ՝ Մարզահամերգային համալիրում․ լուսանկարներ

«Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերերը լուսանկարներ են հրապարակել, որոնցում մահճակալներ են՝ տեղադրված Մարզահամերգային համալիրի նախասրահում։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանն այս առթիվ Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հարգելի գործընկերներ,

Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։

Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»։

Нет описания фото.
Нет описания фото.