Ընդամենը 18 ֆուտբոլիստ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը հրապարակեց այն ֆուտբոլիստների կազմը, որոնք կնախապատրաստվեն մարտի 3-ին Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում կայանալիք Իռլանդիա - Հայաստան հանդիպմանը: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:
Դանիացի մասնագետը այդ նպատակով հրավիրել է ուղիղ 18 ֆուտբոլիստ, այնքան, որքան հարկավոր է խաղի արձանագրությունը լրացնելու համար: Նրանց թվում բացակայում է Հանրիխ Մխիթարյանը, ում խփած երեք գոլերի հաշվին մեր երիտասարդականը անցած տարի Երեւանում 4:1 հաշվով հաղթեց Իռլանդիայի թիմին: Միաժամանակ Ֆլեմինգ Սերիցլեւը թիմում ընդգրկել է «Արարատի» դարպասապահ Գեւորգ Պրազյանին, չնայած նա ընդամենը փետրվարի 1-ից է սկսել նախապատրաստվել նոր մրցաշարջանին:
Մեր թիմը փետրվարի 25-ից մինչեւ մարտի 1-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երեւանում: Հավաքականը կհանգրվանի «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզումները կանցկացնի Ավանում կառուցվող հավաքական թիմերի տեխնիկական կենտրոնի մարզադաշտում:
Ահա Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմը.
Դարպասապահներ
Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»)
Գեւորգ Պրազյան («Արարատ»)
Պաշտպաններ
Արտաշես Առաքելյան («Կիլիկիա»)
Գագիկ Դաղբաշյան («Բանանց»)
Լևոն Հայրապետյան («Համբուրգ», Գերմանիա)
Արտակ Եդիգարյան («Փյունիկ»)
Հովհաննես Համբարձումյան («Բանանց»)
Կիսապաշտպաններ
Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»)
Էդգար Մալաքյան («Փյունիկ»)
Մասիս Ոսկանյան («Բրյուգե», Բելգիա)
Արտակ Դաշյան («Մետալուրգ» Դ, Ուկրաինա)
Հարձակվողներ
Գեւորգ Ղազարյան («Փյունիկ»)
Հիրաչ Յագան («Ստանդարդ», Բելգիա)
Ալբերտ Թադեւոսյան («Փյունիկ»)
Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս)
Գեւորգ Բադալյան («Բանիկ» Մոստ, Չեխիա)
Միհրան Մանասյան («Փյունիկ»)