Առանց աշխարհի չեմպիոնուհու
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում ավարտվեց ծանրամարտի 2010 թ Հայաստանի առաջնությունը: Մրցաշարին մասնակցեցին մեր հանրապետության 10-ից ավելի քաղաքների մոտ 90 մարզիկ-մարզուհիները:
Մրցումների առաջին օրը պայքար մեջ մտան միայն աղջիկները: Նախապես նշենք, որ առաջնությանը չմասնակցեց աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, որն այժմ անհատական ծրագրով պատրաստվում է առաջիկա Եվրոպայի առաջնությանը: Ըստ քաշային կարգերի հանրապետության չեմպիոնի կոչումը նվաճեցին Իզաբելա Յայլյանը (53 կգ, Երեւան)` երկամարտում 150 կգ, Էլեն Գրիգորյանը (58 կգ, Քասախ)` 197 կգ, Ալլա Սամվելյանը (63 կգ, Բաղրամյան)` 198 կգ, Քրիստինե Պետրոսյանը (69 կգ, Գյումրի)` 190 կգ, Մելինե Դալուզյանը (75 կգ, Գյումրի)` 245 կգ, Հռիփսիմե Խուրշուդյանը (75 կգ ավելի, Քասախ)` 270 կգ:
Հաջորդ երկու օրը կայացան տղամարդկանց մրցումները: 56 կգ քաշային կարգում լավագույն ճանաչվեց սամաղարցի Մայիս Թառոյանը` 186 կգ: Մյուս կարգերում չեմպիոնի կոչումը նվաճեցին.
62 կգ` Արեն Թամրազայն (Սամաղար) 285 կգ
69 կգ` Դավիթ Մուրադյան (ԲԿՄԱ, Երեւան) 280
77 կգ` Աղասի Աղասյան (ՖԻՄԱ, Երեւան) 336
85 կգ` Գեւորգ Պողոսյան (Սամաղար) 376
94 կգ` Լյովա Հաշարյան (Գյումրի) 345
105 կգ` Արթուր Բաբայան (Վանաձոր) 405
+105 կգ` Ռուբեն Ալեքսանյան (Արարատ) 420 կգ
Ի դեպ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան այս տարվա առաջնությունը նվիրեց երկաթախղի հայկական դպրոցի ամենավառ անհատականության` Սերգո Համբարձումյանի ծննդյան 100-ամյակին: