Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ոստիկանները պետք է հորդորեն, որ մարդիկ գնան տուն և միանգամից վարչական արձանագրություն չկազմեն. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Լուսավոր Հայաստան խմբակցությունը դիմել է Աժ-ին և Կառավարությանը առաջարկելով Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում պարգևավճարների ֆոնդը վերացնել, այդ գումարները ուղղել Կառավարության սոցիալական փաթեթների կիրառմանը և ընդլայնմանը. այսօր Աժ-ի նիստի ժամանակ նշեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Վերջին մեկ տարում նախարարի աշխատավարձերը կրկնապատկվել է՝ 700 հազարից դարձել մեկ ու կես միլիոն,, պատգամավորները և գերատեսչությունների ղեկավարների 30 տոկոսի չափով պարգևավճար են ստացել: Մենք առաջարկում ենք ուղղել սոցիալական փաթեթների իրականացմանը: Բազմաթիվ մարդիկ այդ փաթեթների չափանիշների մեջ չեն մտնում: Օրինակ՝ որոնք գրանցված աշխատող չեն, ովքեր աշխատանքից չեն ազատվել իրենց նշված ժամանակահատվածում և այլն: Ես երեկ գրավոր դիմել եմ Կառավարության ղեկավարին և Կենտրոնական Բանկի նախագահին, որ իրավիճակին համահունչ պետական բյուջետային ծախսեր են անհրաժեշտ: Ինչ որ արվում է՝ բավարար չէ, սոցիալ տնտեսական վիճակը հարթելու համար»:

Էդմոն Մարուքյանը անդրադառնալով արտակարգ դրությունը հետաձգելուն, ասաց, որ արտակարգ դրությունը ապրիլի 14-ից հետո կարող են հետաձգել միայն կոնկրետ մի տարածքում՝ ամբողջ երկրով մեկ հնարավոր չէ երկարաձգել, իսկ յոթօրյա կարանտինը երկարաձգելու անհրաժեշտություն կա:

«Կարծում եմ, որ ոստիկանները պետք է հորդորեն, որ մարդիկ գնան տուն և միանգամից վարչական արձանագրություն չկազմեն: Այս ամենը  պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն և այս սոցիալական պայմաններում ես չեմ կարծում, թե հիմա պետք է գնանք քաղաքացիներին տուգանել: 3000-ից ավել վարչական արձանագրություն կա կազմած: Այո, մարդիկ պետք է զգուշանան և ենթարկվեն կանոններիբ բայց չպետք է այն տուգանքի չվերածվի»: