Բացել լրահոսը Փակել լրահոսը
eu
A A
Քաղաքականություն

Եվրամիության հայտարարությունը՝ Արցախի ընտրությունների վերաբերյալ

Մինչ Արցախում ընթանում են Նախագահի եւ Խորհրդարանական ընտրությունները, Եվրամիությունը հայտարարություն է անում դրանց վերաբերյալ՝ օգտագործելով  «այսպես կոչված  ընտրություններ » (so-called 'presidential and parliamentary elections) արտահայտությունը։

 Հայատարարությունն էլ վերնագրված է՝ Լեռնային Ղարաբաղ․ ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունն, այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Եվրամիությունը վերահաստատում է, որ չի ճանաչում սահմանադրական եւ օրենսդրական այն շրջանակը,  որի սահմաններում անցկացվում են ընտրությունները։

«Այս իրադարձությունը չի կարող կանխակալել  Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի վճռորոշումը կամ ընթացող բանակցային գործընթացի արդյունքը»,- ասված է հայտարարության մեջ։

ԵՄ-ն վերահաստատում է իր կուռ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի, հատկապես՝ համանախագահների ջանքերին՝  ուղղված  ստատուս քվոյի սահմաններից անդին առաջընթացի և  դեպի բովանդակային բանակցությունների միջոցով համապարփակ և կայուն խաղաղության հաստատման ապահովմանը։

ԵՄ-ն պարտաստ է էլ ավելի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ, խաղաղ կարգավորմանը միտված ջանքերին։ 

 

Հայտարարությունը՝  մեր անգլերեն էջում