Լուսինե Բադալյանը մեղադրեց Արսեն Թորոսյանին՝ «ֆեյսբուքյան չարաճճիություններ» անելու համար (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը ԱԺ ամբիոնից մեղադրեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ գործով զբաղվելու փոխարեն «ֆեյսբուքյան չարաճճիություններ» անելու համար։ Գործընկերները առավոտյան Լուսիե Բադալյանին ցույց են տվել նախարարի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի «Սթորի» բաժնում արված հրապարակումը, որը Լուսինե Բադալյանի՝ լրատվակններից մեկին տված հարցազրույցի վերաբերյալ էր։ Ըստ Լուսին Բադալյանի՝ Արսեն Թորոսյանը ծաղրի առարկա էր դարձրել այդ հարցազրույցում արված մի միտք։
«Ուզում եմ նախարարին և ընդհանրապես բոլորին վերահաստատել այն՝ ինչ երեկ ասել եմ ու մի փոքրիկ «справочка» անել հատուկ նախարարի ու մնացած մարդկանց համար, որոնք չեն հասկանում։ Կորոնավիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, հետևաբար, վարակը օդակաթիլային ճանապարհով չի կարող անցնել, քանի որ դիակը չի շնչում, չի հազում ու փռշտում, հետևաբար վարակը փոխացնվում է մակերեսների հետ շփման միջոցներով։ Այստեղից էլ հետևություն, որ դիահերձման կանոնները պետք է համապատասխանեն վարակիչ կամ սուր վարակիչ հիվանդություններից մահացած մարդկանց դիահերձման կանոններին»,- ասաց Լուսինե Բադալյանը։
Իմքայլական պատգամավորն առաջարկեց «ֆեյսբուքյան չարաճճիություններ» և վերնագրեր մանիպուլացնելու փոխարեն ոլորտին վերաբերող հարցազրույցները լսել ամբողջությամբ։
«Պարոն նախարար, եթե ես մի օր որոշեմ Ձեր բոլոր սխալները մանիպուլացնել, կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության, կամ էլ այստեղից հայտնել, հետևանքները վստահ եմ Ձեզ հաճույք չեն պատճառի»,- ասաց Լուսինե Բադալյանը։
Ըստ իշխող ուժի պատգամավորի՝ եթե Առողջապահության նախարարը «ֆեյսբուքյան չարաճճիությունների» փոխարեն գործով զբաղվեր, շատ հնարավոր է , որ այսօր այս նախագծերի անհրաժեշտությունը չլիներ։