A
A
«Գանձասարը» պարտվեց
Աջակցիր «Ա1+»-ինՄեր թիմի հաջորդ փուլ մտնելու հանարավորությունները կտրուկ նվազեցին:
Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում անցկացվող նախագահի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Կապանի «Գանձասարը» 0:3 հաշվով պարտվեց տեղի «Ալթին Ասիրին»: Մեր թիմը երեք գոլերն էլ բաց թողեց ընդմիջումից հետո:
Նույն խմբում կայացած մյուս խաղում Թուրքիայի ակումբային հավաքականը հաղթեց Տաջիկստանի չեմպիոն «Վախշին»` 2:0:
Երկու տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է «Ալթին Ասիրը», որը արդեն մտել է կիսաեզրափակիչ: Երկրորդ ուղեգրին հավակնում է Թուրքիայի ակումբային հավաքականը, որն իր ակտիվում ունի 4 միավոր: «Գանձասարը», որպեսզի մտնի կիսաեզրափակիչ, պետք է վերջին խաղում հնարավորին մեծ հաշվով հաղթի «Վախշին», իսկ թուրքերը նվազագույնը 0:2 հաշվով պարտվեն «Ալթին Ասիրին»: