Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff gumar
A A
Սպորտ

ՀՖՖ-ն «համերաշխության վճարները» բաժանել է 9 ակումբների միջև

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի որոշմամբ բաշխվել է ՈՒԵՖԱ-ի կողմից ամեն տարի հատկացվող «համերաշխության վճարները»: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Ֆեդերացիայի գործադիր կոմիտեի 2019 թվականի դեկտեմբերի 6-ի որոշմամբ ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի 2018/19թթ մրցաշրջանի համերաշխության վճարներից ՀՖՖ-ին հասանելիք 388 հազար 927 եվրոն պետք է բաժանվեր Բարձրագույն խմբի առաջնության մասնակից 10 ակումբների միջև՝ տոկոսային հարաբերությամբ, կախված ակումբների մանկապատանեկան սեկտորի վրա ծախսված գումարների հարաբերակցությունից:

2020 թվականի հունվարի 24-ին ՈՒԵՖԱ-ն տեղեկացրել է, որ նույն մրցաշրջանի համար նախատեսված համերաշխության վճարներն ավելացել են և ՀՖՖ-ի բաժինը կազմել է 502 հազար 788 Եվրո: Ֆեդերացիան Գործադիր կոմիտեի որոշման հիման վրա որոշել է այդ գումարը բաժանել Բարձրագույն խմբի մասնակից 9 ակումբների միջև, քանի որ «Երևան ՖԱ»-ն դադարեցրել է ելույթները առաջնությունում:

 

Արդյունքում, ակումբներին այսպիսի գումարներ են բաժին հասել.

«Փյունիկ» ՖԱ – 107.000 եվրո

ՖԱ «Ուրարտու» - 84.000

«Շիրակ» ՖԱ – 56.500

«Վանաձորի ֆուտոլի ակադեմիա» - 46.000

«Արարատ» ՖԱ – 44.600

«Արարատ-Արմենիա» ՖԱ – 44.500

«Ալաշկերտ» ՖԱ – 44.400

«Գանձասար-Կապան» ՖԱ – 39.000

«Նոա» ՖԱ -  36,788

 

ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ից ստացել է վերոնշյալ գումարները ս․թ․ մարտի 24-ին և նույն օրը փոխանցել ակումբների բանկային հաշիվներին: