Բացել լրահոսը Փակել լրահոսը
91892483_118768006430655_3138421393046110208_o
A A
Հասարակություն

Ասկերանում մարտի 20-ից մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը

Ասկերանի շրջանի վարչակազմի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ շրջանային մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ և վարչակազմի աջակցությամբ սույն թվականի մարտի 20-ից մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթաց:

Այսօրվա դրությամբ պատրաստվել է ավելի քան 1500 դիմակ:

Գործընթացը շարունակական է, և քանակը կհասցվի մինչև 3000-ի, որը կպահեստավորվի և անհրաժեշտության դեպքում կտրամադրվի շրջանի հանրակրթական ուսումնական հաստատություններին և նախադպրոցական հիմնարկներին: