Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արսեն Ներսիսյանը կմեկնարկի 84-րդը

Սպորտ

Հայաստանի լեռնադահուկորդ Արսեն Ներսիսյանը այսօր ձմեռային օլիմպիական խաղերում կմասնակցի տղամարդկանց հսկա ոլորավայրէջքի որակավորման մրցումներին: Այն պետք է կայանար փետրվարի 21-ին, սակայն անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով հետաձգվել էր:

Մեր մարզիկը հանդես կգա 84 համարի տակ: Մեկնարկը կտրվի Երեւանի ժամանակով ժամը 21:30-ին: Առաջին փուլից հետո կորոշվեն եզրափակիչ մրցաշարի մասնակիցները: Արսեն Ներսիսյանը Վանկուվեր մեկնելուց առաջ «Ա1+»-ի թղթակցին ասել է, որ օլիմպիադայում իր առջեւ խնդիր է դնելու նախեւառաջ անփորձանք հասնել եզրագծին, որպեսզի գոնե որեւէ տեղ զբաղեցնի, այլ ոչ թե ընդհանրապես դուրս մնա մրցաշարային աղյուսակից:

Այս մարզաձեւի մեր մյուս մասնակիցը` Անի-Մաթիլդա Սերեբրակյանը, մրցուղի դուրս կգա վաղը, փետրվարի 24-ին: