Ժամը 22-ի դրությամբ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությունն արդեն հաստատվել է 768370 անձի մոտ։ Մահվան դեպքերը հասել է 36912-ի։ Արդեն առողջացել է 160238 մարդ։ Վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում այսօր հաստատվել է 44980 դեպք։ Այսպիսով՝ այստեղ պաշտոնապես կա 155969 վարակակիր։ Մահվան դեպքերը կազմել են 2854 , իսկ ապաքինվածների թիվը՝ 5211։
Իտալիան նոր կորոնավիրուսային հաստատված դեպքերի քանակով արդեն երկրորդն է՝ 101 739 դեպք, որից 4050-ն այսօր։ Մահվան դեպքերն արդեն կազմում 11561, որից 812-ն այսօր։ Ապաքինվել է արդեն 14620 մարդ։ Իսպանիան երրորդն է արդեն՝ 85195 դեպք, 7340 մահ։
Չինաստանն արդեն առաջին եռյակում չէ․ դարձել է չորորդ երկիրը՝ վարակվածների թվով․ ընդամենն այսօր 31 նոր դեպք է գրանցվել, սակայն արձանագրվել է 4 մահ։
Հիշեցնենք, որ Հայաստանում հաստատված է 482 դեպք, 3 մահ, 30 ապաքինված։