Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ԿԸՀ
A A
Պաշտոնական

ԱՀ ԿԸՀ մամլո կենտրոնի աշխատանքները սկսվել են

Ստեփանակերտի Հ. Թումանյան 59 հասցեում՝ Մշակույթի եւ երիտասարդության պալատում իր աշխատանքներն է սկսել ԱՀ ԿԸՀ մամլո կենտրոնը:

Մարտի 31-ին նշանակված համապետական ընտրությունները լուսաբանելու նպատակով հավատարմագրված լրատվամիջոցների եւ դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների համար մամլո կենտրոնում ապահովվել են աշխատանքային բոլոր պայմանները՝ որակյալ համացանց, համակարգչային սրահ, տեղեկատվական փաթեթներ:

Հատուկ ուշադրություն է դարձվել նաեւ ախտահանիչ ու կանխարգելիչ աշխատանքներին: