Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարբեր հորիզոնականներում

Սպորտ

Իրանական Մաշադ քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 6 շախմատիստներից առավել հաջող է հանդես գալիս գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը:

Նա 5 տուրից հետո հավաքել է 4,5 միավոր եւ այժմ բաժանում է 4-7-րդ տեղերը:
Ի դեպ, Լեւոն Բաբուջյանը, Գեւորգ Հարությունյանն ու Սուրեն Պողոսյանը շատ վստահ էին սկսել մրցաշարը եւ հաղթանակ էին տարել առաջին չորս պարտիաներում, սակայն 5-րդ տուրում վերջին երկուսը պարտություն կրեցին եւ դուրս մնացին առաջին տասնյակից: Նրանց հավասարվեց գրոսմայստեր Արա Մինասյանը, որը այս տուրում հաղթեց իր մրցակցին եւ նույնպես վաստակեց 4 միավոր:

Մեր մյուս երկու մասնակիցները` Աղասի Ինանցը եւ Վարուժան Բաբախանյանը իրենց ակտիվում ունեն 3 ու 2,5 միավոր եւ զբաղեցնում են համապատասխանաբար 42-րդ եւ 100-րդ տեղերը:

Հավելենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 11 տուրով: