Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Բաժնետիրական ընկերությունների ժողովի որոշումները կարող են նաև ընդունվել հեռակա քվեարկությամբ (տեսանյութ)

ԱԺ-ն քննարկում է Կառավարության ներկայացրած «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը զեկուցելիս նշեց, որ նախագծերը ներկայացվել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի ու Արտակ Մանուկյանի կողմից, և Կառավարությունը նպատակահարմար է գտել նախագծերի ընդունումը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է բաժնետերերի ժողովի որոշումները կարող են նաև ընդունվել հեռակա քվեարկության (հարցման) միջոցով: Ընդ որում՝ խորհրդի նիստերը նույնպես կարող են լինել առցանց, որի արդյուքնում կորշվի ժողովի երբ լինելը։

Ընդհանուր ժողովի որոշումները կարող են ընդունվել այնպիսի նիստով, որի ժամանակ ընդհանուր ժողովի մասնակիցները կարող են հաղորդակցվել միմյանց հետ հեռախոսային, հեռուստակապի կամ կապի այլ, ներառյալ` էլեկտրոնային փոստի, ծրագրային եւ հավելվածային հարթակների (այդ թվում` բջջային հավելվածների) միջոցով` իրական ժամանակի ռեժիմում:

Նման նիստը հեռակա (հարցման) կարգով անցկացված նիստ չի համարվում։ Էլեկտրոնային քվեաթերթիկները պետք է տրամադրվեն բաժնետերերին իրական ժամանակի ռեժիմում հեռախոսային, հեռուստակապի կամ այլ կապի միջոցով ժողովի անցկացման պահից առնվազն 7 օր առաջ: