Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Էդուարդ Վարդանյանը ամերիկացիներին խորհուրդ է տվել հետաձգել Նուրմագոմեդով - Ֆերգյուսոն մենամարտը

Խառը մենամարտերի հայազգի մարզիկ Էդուարդ Վարդանյանը մեկնաբանել է Խաբիբ Նուրմագոմեդով - Տոնի Ֆերգյուսոն մենամարտի շուրջ ստեղծված բարդ իրավիճակը:

«Արժե՞ մենամարտն անցկացնել առանց Հաբիբի: Դա պետք է հարցնել կազմակերպիչներից: Նրանք ավելի լավ գիտեն իրենց բիզնես մասին: 

Ճիշտը մենամարտի հետաձգումն է, քանի որ ԱՄՆ-ում նույնպես տարածված է կորոնավիրուսը: Կարծում եմ, որ մրցամարտը պետք է անցկացնել համաճարակի ավարտից հետո, երբ լարվածություն չի լինի և երկրպագուները հանգիստ կարող են այցելել մարզադահլիճ», - ասել է հայ մարզիկը:

 

Հաբիբ Նուրմագոմեդով - Տոնի Ֆերգյուսոն մրցամարտը նախատեսված է ապրիլի 18-ին: Ռուսաստանցի մարզիկը, որն այժմ մարզվում է հայրենի Դաղստանում, չի կարող մեկնել ԱՄՆ, քանի որ Ռուսաստանը մարտի 30-ից փակել է բոլոր սահմանները:

 

Լուրեր են պտտվում, որ մենամարտի կազմակերպիչները համաձայնության են եկել ԱՄՆ նահանգներից մեկի հետ այդ օրը նախատեսված բոլոր մենամարտերն անցկացնելու համար: Այժմ նրանց մնում է միայն նոր մրցակից գտնել Տոնի Ֆերգյուսոնի համար: