Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտյոմ Բաղդասարյանը` 1/4 եզրափակիչում

Սպորտ

Հայաստանի ձյուդոիստները անհաջող հանդես եկան գերմանական Դյուսելդորֆում տեղի ունեցած գրան-պրիի մրցաշարում:

Մեր 5 մասնակիցներից միայն 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանին հաջողվեց հաղթահարեց խմբային արգելքը եւ մտնել 1/4 եզրափակիչ: Այս փուլում նա պարտություն կրեց եւ չկարողացավ գոնե բրոնզե մեդալ նվաճել:

66 կգ քաշային կարգում հանդես եկած Արմեն Նազարյանն ու Համբարձում Տոնոյանը, ինչպես նաեւ Ռոբերտ Վարդանյանը (73 կգ) եւ Հակոբ Առաքելյանը (100 կգ) պարտվեցին իրենց առաջին մրցամարտերում եւ դուրս մնացին հետագա պայքարից:

Այժմ մեր մարզիկները ձյուդոյի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Գեւորգյանի ղեկավարությամբ ուսումնամարզական հավաք են անցկացնում նույն Դյուսելդորֆում, իսկ փետրվարի 26-ին նրանցից երեքը` Արմեն Նազարյանը, Համբարձում Տոնոյանը եւ Արտյոմ Բաղդասարյանը կմեկնեն Չեխիայի մայրաքաղաք Պրահա, որտեղ փետրվարի 27-28-ը կմասնակցեն աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը: