Բացել լրահոսը Փակել լրահոսը
karavarutyun
A A
Պաշտոնական

Կառավարության արտահերթ նիստ տեղի կունենա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ։

«Ժամը 12.00 տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կընդունենք հակաճգնաժամային եւս 3 փաթեթ:

Այսպիսով, կառավարության կողմից ընդունված միջոցառումների թիվը կհասնի ութի: Նրանցից չորսը զուտ տնտեսական աջակցության բնույթ ունեն, չորսը՝ սոցիալական:

Կառավարության նիստին կարող եք հետեւել ուղիղ եթերում»,- գրել է նա: