Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հնդկաստանում հազարավոր մարդիկ ստիպված են ոտքով 400 կմ կտրել (տեսանյութ)

Այս տեսանյութն արվել է Դելիից դեպի Ուտառպրադեշ տանող սահմանին: 10000-15000մարդ է հավաքվել, որպեսզի կարողանա Ուտառպրադեշի իշխանությունների տրամադրած 1200 ավտոբուսներով տուն հասնել: Հնդկաստանում մինչեւ ապրիլի 15-ը հայտարարված է արտակարգ դրություն, եւ տրանսպորտային հաղորդակցությունը արգելված է բոլոր մարզերի միջեւ:

Դելիում օրավարձով միլիոնավոր աշխատողներ կան,որոնք եկել են մարզերից: Ներկայումս ոչ աշխատանք ունեն եւ ոչ էլ ապրելու տեղ: Շատերը ստիպված ոտքով կտրում են մինչեւ 400կմ, որպեսզի վերադառնան իրենց տները:

Դիտեք տեսանյութը