Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled
A A
Մարզեր

Պարետի որոշմամբ արգելվել է Վանաձորի սուպերմարկետներից մեկի գործունեությունը (տեսանյութ)

Մարտի 29-ին 6 ժամով արգելվել է Վանաձորի սուպերմարկետներից մեկի գործունեությունը՝ «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»  կառավարության մարտի 16-ի և պարետի մարտի 20-ին ընդունած որոշուման պահանջներտը մասամբ կատարելու հիմքով: 

6 ժամ անց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի աշխատողների առողջության պահպանության և անվտանգության վերահսկողության բաժնի մասնագետները կրկին կայցելեն մշտադիտարկման. խախտումներ նկատելու դեպքում ավելի երկար ժամանակով սուպերմարկետի գործունեությունը դադարեցնելու միջնորդություն կներկայացնեն: