Բացել լրահոսը Փակել լրահոսը
91826910_2920980454631366_8084082646776283136_o
A A
Քաղաքականություն

Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը․ դեսպանը՝ Պատրիկ Դևիջյանի մասին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Տոլմաջյանը գրառում է կատարել ֆբ-ում, ցավակցելով Պատրիկ Դևիջյանի հարազատներին, ընկերներին

«Վիշտն անսահման է:
Խորապես ֆրանսիացի և միևնույն ժամանակ իր արմատներին մշտապես հավատարիմ Պատրիկ Դևեջյանը հայ-ֆրանսիական բարեկամության մեծ դերակատար և խորհրդանիշ էր:

Նա իր ողջ կյանքը նվիրել է հայ դատի պաշտպանությանը, հսկայական ներդրում ունեցել Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության ճանաչմանը:

Նրա հեռացումը շատ մեծ կորուստ է բոլորիս համար: Իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում Դևեջյանի տիկնոջը՝ Սոֆիին, որդիներին, հարազատներին, ընկերներին»,- գրել է նա: