Բացել լրահոսը Փակել լրահոսը
91040878_2839363769624232_8175417600226885632_n
A A
Պաշտոնական

ԿԳՄՍՆ-ն հավաքագրում է համակարգչային սարքեր` ուսուցիչներին և աշակերտներին տրամադրելու համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այսօրվանից ազդարարում է  համակարգիչների և այլ սարքավորումների ընդունման գործընթացի մեկնարկը։

Դրանք անհատներն ու կազմակերպությունները կարող են ներկայացնել Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոց  (հասցե` Երևան, Հանրապետության փող., 73 շենք, հեռ` 091202960):

Սարքավորումների համար սահմանված են հետևյալ տեխնիկական չափանիշները.

Նվազագույն տվյալներ.

  • Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor
  • Օպերատիվ հիշողություն (RAM). 2 GB DDR3
  • Կոշտ սկավառակ (HDD). 500GB
  • Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
  • Էկրան(Display). 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր համակարգչի դեպքում)
  • Ցանցային դիմերես (Networking). Gigabit (10/100/1000) LAN, WLAN. 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
  • USB ստեղնաշար(keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։

Նախընտրելի տվյալներ.

  • Պրոցեսոր (CPU). Intel Core i3
  • Օպերատիվ հիշողություն (RAM). 4 GB DDR3
  • Կոշտ սկավառակ (HDD). 500GB
  • Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
  • Էկրան (Display)․5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր համակարգչի դեպքում)
  • Ցանցային դիմերես (Networking)․ Gigabit (10/100/1000) LAN, WLAN․11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
  • USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։

Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ. Android կամ IOS

  • Պրոցեսոր (CPU)․ Երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core)
  • Օպերատիվ հիշողություն (RAM)․ 2 GB
  • Էկրանի չափսը >= 8 դյում
  • 3G, Wifi։

Տեղեկացնում ենք, որ նվիրաբերված սարքերը փոխանցվելու են դրանց կարիքն ունեցող մեր աշակերտներին և մանկավարժներին` հեռավար կրթության հասանելիությունն ընդլայնելու և արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: 

Դպրոցականների և ուսուցիչների  շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, և առնվազն 21.000 նման սարքերի կարիք մարզերում: