Բացել լրահոսը Փակել լրահոսը
20193791lpw-20193796-article-jpg_7010357_660x281
A A
Հասարակություն

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւիճյանը

 Մահացել է ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դեւիճյանը: Նրա մոտ հայտնաբերվել էր կորոնավիրուսային հիվանդություն։Այս մասին տեղեկանում ենք .lepoint.fr կայքէջից։

 Նա 75 տարեկան էր։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դևեճյանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, ինչի մասին նա ինքն էր տեղեկացրել Twitter-ի իր միկրոբլոգում։

Դևեճյանը մի քանի տարի կարևոր պաշտոններ է զբաղեցրել Ֆրանսիայի կառավարությունում: 2004-2005 թվականներին եղել է արդյունաբերության, իսկ 2008-2009-ը` տնտեսության վերականգնման նախարար: Նա եղել է նաև Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի անձնական փաստաբանը և մեկ այլ նախագահ Նիկոլյա Սարկոզիի ընկերը։ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Սարկոզիի ընտրվելուց հետո Դևեճյանը նշանակվել է իշխող «Ժողովրդական շարժման միություն» կուսակցության գլխավոր քարտուղար:

Էդմոն Մարուքյանն էլ նրա հետ լուսանկար է հրապարակել եւ գրառում կատարել․