Բացել լրահոսը Փակել լրահոսը
ժիրայր
A A
Քաղաքականություն

Թեկուզ ուշացումով, Զինված ուժերը պետք է բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին․ Ժ․ Սեֆիլյան

Սասնա Ծռեր համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը գրառում է կատարել ֆբ-ի իր էջում․

 

Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակի պայմաններում հանդգնի ընտրություններ անցկացնել Արցախում, ապա ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ որպես Զինված ուժերի անմիջական հրամանատար և զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ, պարտավոր է արգելել ՀՀ Զինված ուժերի Արցախի Պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն այդ ընտրություններին:

Հակառակ պարագայում մեղսակից կդառնա ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը և պետության պաշտպանունակությունը անխուսափելի վտանգի ենթարկող այդ հանցագործությանը։

Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, թեկուզ ուշացումով, Զինված ուժերը բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին։

Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե՝ հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա։