Բացել լրահոսը Փակել լրահոսը
Untitled desijfvjfgn (1)
A A
Քաղաքականություն Հասարակություն

Կորոնավիրուսի 35 նոր դեպք է ախտորոշվել (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ քիչ առաջ նշեց, որ  Հայաստանում այսօր կորոնավիրուսի 35 նոր դեպք է ախտորոշվել։ 

Այսպիսով, հաստատված դեպքերի թիվը 407 է։

Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լարված է, բայց կառավարելի։

«Մենք պետք է իսկապես այս մեկ շաբաթը հնարավորինս խիստ պահպանենք պարետատան սահմանած սահմանափակումները»,- ասաց վարչապետը։