Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ կառավարության որոշման մասին․ ուղիղ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ֆեյսբուքի իր ուղիղ եթերում անդրադառնալով ՌԴ կառավարության որոշմանը, նշեց․

 «ՌԴ կառավարությունը սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել։ Այդ որոշումը որոշակի անհանգստություններ էր առաջացրել Հայաստանում, Հայաստանի բիզնես շրջանակներում։

Շատերը կարծում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան Հայաստանի և Ռուսաստանի բեռնափոխադրումների վրա, բայց ուզում եմ ասել, որ նման անհանգստությունները տեղին չեն։ Դա որևէ կերպ չի ազդելու հայաստանյան բեռների վրա: Այս փաստը հաստատավեց նաև քիչ առաջ ՌԴ վարչապետի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում:

Ինչպես բեռները Հայաստանից տեղափոխվում էին ՌԴ և ՌԴ-ից Հայաստան, նույն ռեժիմն այդ որոշումից հետո շարունակվելու է: Այնպես որ, մենք պետք է աշխատենք սովորական ռեժիմով, երեք օր առաջվա սովորական ռեժիմով»։