Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սուպերմարկետներում սահմանված նորմերի կոպիտ խախտումներ են արձանագրվել (տեսանյութ)

ԱԱՏՄ մարմնի Երեւան քաղաքի տարածքային կենտրոնը երեւանյան սուպերմարկետներում արձանագրել է աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման՝ Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված նորմերի կոպիտ խախտումներ։

Հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ,

Առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց աղբամանում),

Առկա չեն եղել աշխատողների ջերմության չափման նշումներով գրանցամատյան եւ ջերմաչափ,

Չի պահպանվել աշխատատեղերի եւ աշխատակիցների՝ միմյանցից առնվազն 2 մետր հեռավորություն պահպանելու պահանջը,

Արտահագուստի համար հանդերձապահարաններ չեն նախատեսվել․ աշխատողների տնային հագուստը կախված է եղել բաց տարածքում։ Սուպերմարկետների գործունեությունն արգելվել է տնտեսավարողին տեղեկացնելուց հետո։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։

Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի թեժ գիծն է 8107։ Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` http://hlib.am/20.03.2020.html հղումով։