Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Ինչպես է իրավիճակը խաղաղապահ զինծառայողների մոտ․ ուղիղ կապ ՊՆ-ից (տեսանյութ)

«Ֆեյսբուք»-ում ուղիղ եթերի միջոցով ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ներկայացրեց խաղաղապահ առաքելություն իրականացնող զինծառայողների առողջական վիճակը։ Նա Խաղաղապահ բրիգադի հրամանատար, գնդապետ Արտակ Տոնոյանի հետ միասին կապ հաստատեց Լիբանանում, Կոսովոյում, Աֆղանստանում գտնվող զինծառայողների հետ։

Խոսնակը նշեց, որ ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկվել հակահամաճարակային գործողություններ՝ կորոնոավիրուսի ներթափանցումն ու տարածում կանխելու նպատակով։

«Մենք նաև ցանկանում ենք ներկայացնել, թե ինչպես են կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբերում»,- նշեց նա։

Նշվեց, որ Աֆղանստանում, Լիբանանում և Կոսովոյում առաքելություն իրականացնող ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերի զինծառայողներից ոչ ոքի մոտ նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի հայտնաբերվել։