Բացել լրահոսը Փակել լրահոսը
755836751500119
A A
Հասարակություն

Ոմանք ձանձրանում են, ոմանք՝ վայելում․ ինչպե՞ս են մարդիկ իրենց զգում տանը փակված

Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ դրություն հաստատելուց օրեր անց «Ա1+»-ը ընթերցողների շրջանում հարցում անցկացրեց՝ պարզելու համար, թե ինչպես են իրենց զգում մարդիկ այս իրավիճակում, երբ ստիպված են ավելի շատ տանը մնալ, դուրս գալ մինչեւ կենսական անհրաժեշտության դեպքում, չեն կարող ապրել իրենց բնականոն կյանքով։

Առաջարկել էինք մի քանի տարբերակ։ Եւ ահա թե ինչպես են արձագանքել մեր ընթերցողները։

Հարցմանը մասնակցածների մեծ մասը՝ 30 տոկոսը, նշել է, որ աշխատում է տանից, ձանձրանալու ժամանակ չունի։

28 տոկոսը նշել է, որ հրաշալի է, վայելում է տանը մնալու, ազատ ժամանակ ունենալու հաճույքը։

Հարցվածների 22 տոկոսը պատասխանել է, որ իր կյանքում ոչինչ չի փոխվել, շարունակում է ապրել իր բնականոն կյանքով, առանց որեւէ ինքնամեկուսացման։

16 տոկոսը սարսափելի ձանձրանում է, այլեւս չի դիմանում ինքնամեկուսացմանը։

Եւ հարցման մասնակիցների 4 տոկոսը նշել է, որ տանը փակված մնալու այս վիճակից խուճապային մտքեր են առաջանում մոտը։