Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հեղափոխության երգիչ Հայկ Ստվերի «Վերադարձը»/ պրեմիերա (տեսանյութ)

Հեղափոխության հիմնը դարձած՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացու երգ»-ի   երաժշտությունը գրելուց եւ կատարելուց հետո հայտնի դարձած Հայկ Ստվերը այսօր  ներկայացրել է իր նոր տեսահոլովակը՝  «Վերադարձը»։   

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մխիթար Հայրապետյանի հարազատ եղբայրն է:   Հայկնաեւ փետրվարին գրել էր Նիկոլ Փաշինյանի բանաստեղծության հիման վրա մեկ այլ երգ՝ «Ասում եմ՝ ԱՅՈ»՝ Սահմանադրական հանրաքվեի առիթով։

Այս դեպքում  թե երաժշտության, թե  խոսքերի հեղինակը  Հայկ Ստվերն է։

 

Վերադարձ մեր իմացած աշխարհը,

Վերադարձ. գտնել այդ ճանապարհը,

Գուցե մեզ մոտ կրկին ստացվի,

Այս մոլորակը երկար պիտի ապրի: