Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ախտահանվում են Գյումրու շենքերը (տեսանյութ)

Ինչպես ամբողջ հանրապետությունը, այնպես էլ Գյումրին շարունակվում է ախտահանվել:

Կանգառներ, աղբամաններ, փողոցներ ու մայթեր: Քլորաջրի ու ժավելային լուծույթի միջոցով ախտահանվում է ամբողջ քաղաքը: Հերթն այսօր տարբեր կառույցներինն էր:

Ախտահանվեց նաեւ Շիրակի մարզային «Ցայգ» հեռուստաընկերության ամբողջ տարածքը:

Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների մեջ կարեւորագույն խնդիրը անընդմեջ ախտահանումն ու յուրաքանչյուր քաղաքացու մոտ անձնական հիգիենայի պահպանումն է: