Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գանձասար» - Թուրքիա` 1:1

Սպորտ

Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում մեկնարկեց այդ երկրի նախագահի գավաթի թվով 16-րդ խաղարկությունը, որին մասնակցում է Կապանի «Գանձասարը»:

Առաջին տուրում մեր թիմը հանդիպեց Թուրքիայի ակումբային հավաքականի հետ: Խաղի հաշիվը 8-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց թուրք Չագրի Յարկինը: «Գանձասարին» հաշիվը հավասարեցնել հաջողվեց երկրորդ խաղակեսում:

68-րդ րոպեին, անկյունայինի խաղարկումից հետո, մեր թիմի վրացի լեգեոնական Դավիթ Խանիշվիլին գլխի հարվածով գրավեց Թուրքիայի հավաքականի դարպասը` 1:1: Այդ հաշիվն էլ գրանցվեց հանդիպման ավարտից հետո:

Այս խմբի մյուս խաղում տեղի «Ալթին Ասիրուն» 2:0 հաշվով հաղթեց Տաջիկստանի չեմպիոն «Վախշին»: