Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Միկան» նորից հաղթեց

Սպորտ

Աշտարակի «Միկան» Կիպրոսում անցկացրած հերթական ստուգողական խաղում կրկին հաղթանակ տոնեց` առավելության հասնելով Ռուսաստանի 1-ին խմբում հանդես եկող Եկատերինբուրգի «Ուրալի» նկատմամբ` 2:1: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքէջը:

Մեր թիմից երկու գոլերն էլ խփեց իսպանացի կիսապաշտպան Ուլիսես Մոնտենեգրոն: Հիշեցնենք, որ երեք օր առաջ «Միկան» ստուգողական խաղում հաղթել էր լեհական «Շլյոնսկին» (3:0):

Կիպրոսում հավաք անցկացնող Երեւանի «Փյունիկը» նույնպես ստուգեց ուժերը: Ինչպես տեղեկացանք ակումբի մամուլի կենտրոնից, մեր չեմպիոնը 2:3 հաշվով պարտվել է շվեդական ԳԱԻՍ-ին: Փյունիկցիներից գոլի հեղինակ են դարձել բրազիլացի Մարկոսն ու Ալբերտ Թադեւոսյանը:

Մեր թիմերը երկու օր հետո կավարտեն կիպրոսյան ուսումնամարզական հավաքը եւ միասին կվերադառնան Երեւան:

Իսկ ահա Երեւանի «Բանանցը», որն ավարտեց Անթալիայում նախատեսած ուսումնամարզական հավաքը, իր վերջին ստուգողականում զիջեց Ուզբեկստանի «Ֆերգանային»` 0:1: