Բացել լրահոսը Փակել լրահոսը
91619146_3033535063374338_3188395974644989952_n
A A
Հասարակություն

Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը տրամադրվելու է քաղաքացիներին՝ մեկուսացման համար

Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը որոշել է շենքն ամբողջությամբ տրամադրել քաղաքացիների մեկուսացման համար, ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների հետ. այս մասին հայտարարություն է տարածել «Նաիրի» հանգստյան տան Ֆեյսբուքի էջը։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը, Ծաղկաձորի «Նաիրի» հանգստյան տունը` Միհրան Աղաբեկյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց հանգստյան տունը ամբողջությամբ տրամադրել անձանց մեկուսացման համար (կարանտին), ովքեր հնարավոր կոնտակտ են ունեցել նոր տեսակի կորոնավիրուսի (Covid-19) վարակակիրների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։