Բացել լրահոսը Փակել լրահոսը
22539780_1774510286174987_5829314444541661172_n
A A
Հասարակություն

Հայաստանի Կինոգործիչները նամակ են հղել գործող իշխանություններին

Հայաստանի Կինոգործիչները նամակ են հղել գործող իշխանություններին, որը մասամբ ներկայացնում ենք ստորև․

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԻՆՈԳՈՐԾԻՉՆԵՐԻ ՆԱՄԱԿԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Հարգելի գործընկերներ,

Չնայած այն հանգամանքին, որ հանրության ուշադրությունն այս պահին սևեռված է Կորոնավիրուսի պանդեմիայի զարգացումների վրա, երկրում հայտարարված է արտակարգ դրություն, ոմանք այս պահին էլ շարունակում են իրենց գործողություններով, ատելության խոսքի տարածմամբ, հայհոյախոսությամբ անդրադառնալ կինոոլորտին՝ օգտվելով նաև քաղաքական հովանավորչության որոշ դրսևորումներից:

Ավելին՝ փորձ են անում խանգարել կինոոլորտի կարևոր կառույցներից մեկի՝ Ազգային կինոկենտրոնի բնականոն աշխատանքը:

Երկար ժամանակ կինոոլորտը միավորող ամենամեծ հայաստանյան հասարակական կազմակերպության՝ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամները, ոչ միության անդամ բազմաթիվ կինոգործիչներ, Ազգային կինոակադեմիայի անդամներ, անկախ ստեղծագործողներ լռել են՝ հույս ունենալով, որ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, բոլոր գործողությունները կստանան համապատասխան իրավական գնահատականներ:

Այսօր, սակայն, ստիպված ենք բաց նամակով ներկայացնել մեր դիրքորոշումները:

Նամակն ուղղված է նաև ՀՀ ԱԺ-ին, ՀՀ կառավարությանը, համապատասխան մարմիններին:

Հուսով ենք, որ մեր հանրությունն ու մեր գործընկերները ըմբռնումով կմոտենան, որ երկրի արտակարգ այս իրավիճակում մեր հեռավար գործունեության ժամանակի մի մասը տրամադրել ենք այս հանգամանքին և շեղում ենք առավել կարևոր մտահոգություններից:

Առողջ եղեք: Մնացեք տանը:

Նամակը՝ ստորև (Ներողություն ենք խնդրում այս մեծ տեքստը այստեղ հրապարակելու համար)

ՀՀ ԱԺ նախագահ
պարոն Ա. Միրզոյանին
ՀՀ ԿԳՄՍ նախարար
պարոն Ա. Հարությունյանին
ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ
պարոն Մ. Հայրապետյանին,
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար
պարոն Ա. Խզմալյանին

ՀՀ ԱԺ հարգելի պարոն նախագահ, ՀՀ ԿԳՄՍ հարգելի պարոն նախարար, ՀՀ ԱԺ ԿԳՄՍԵՍ հանձնաժողովի հարգելի պարոն նախագահ, ՀՀ ԿԳՄՍ հարգելի պարոն փոխնախարար

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը՝ լինելով կինոոլորտը միավորող և կինոգործիչների շահերը պաշտպանող ամենամեծ հայաստանյան հասարակական կազմակերպությունը, ունենալով 187 անդամ՝ մարդիկ, որոնք ստեղծել և ստեղծում են հայկական կինոն, մտահոգված է վերջին շրջանում որոշ նեղ շրջանակի կողմից խմբային և անձնական շահերով պայմանավորված այն ոչ առողջ դրսևորումներով, որոնք արհեստականորեն ստեղծվում են հայկական կինոյի ու կինոոլորտի շուրջ և որոնք սոցիալական ցանցերի գործադրմամբ թյուրըմբռնումներ կարող են ստեղծել ինչպես հանրության տարբեր շրջանակների, այնպես էլ իշխանության տարբեր ներկայացուցիչների մոտ:

Շարունակությունը ստորև՝  Կինոգործիչների միության ֆբ-յան էջում։