Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Թումո կենտրոնը դիմում է ՏՏ ընկերություններին՝ միանալու դպրոցականներին համակարգիչ նվիրելու նախաձեռնությանը

Արձագանքելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կոչին՝  Թումո կենտրոնը ԿԳՄՍ նախարարությանը կնվիրի 50 լավ վիճակում գտնվող iMac համակարգիչներ։

 Դրանք  կհատկացվեն այն երեխաներին, ովքեր չեն կարողանում մասնակցել առցանց դասերին համակարգիչ չունենալու պատճառով։

Թումո կենտրոնը  միաժամանակ  դիմում է ՏՏ ընկերություններին, հիմնադրամներին,  բոլոր գործընկերներին՝ միանալ այս նախաձեռնությանը, որպեսզի ոչ մի երեխա չկտրվի իր կրթական ուղուց: